World News

Ջուլյա Ռոբերթսը, Սինդի Քրոուֆորդն ու Վենդի Ուիլյամսն իրենց անվանական աստղերը կստանան Հոլիվուդի Փառքի ծառուղում

Հոլիվուդյան դերասանուհի Ջուլյա Ռոբերթսը, մոդել Սինդի Քրոուֆորդն ու հեռուստահաղորդավարուհի Վենդի Ուիլյամսը ներառվել են այն հայտնիների ցանկում, որոնց անվանական աստղերը 2020թ. կհայտնվեն Հոլիվուդի Փառքի ծառուղում:

Ինչպես նշում է Daily Mail-ը, ընդհանուր առմամբ, ցանկում ներառվել է 35 հանրաճանաչ դեմք, որոնց շարքում են Քրիս Հեմսվորթը, Սփայք Լին, Մահերշալա Ալին, Էլվիս Կոստելոն, 50 Cent-ը:

Ընտրող հանձնաժողովի նախագահ Ֆամեր Վին դի Բոնան ընդգծել է, որ այս տարվա ընտրված աստղերը բացառիկ են, և որ նրանցից յուրաքանչյուրն իր հետքն է թողել Հոլիվուդում:

Читайте на сайте