World News

Արցախի ԱԳ նախարարն ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը

Հունիսի 21-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը` հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդաքլյանի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախի և «Թուֆենկյան» հիմնադրամի միջև համագործակցության զարգացման հեռանկարները և հիմնական ուղղությունները: Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող զարգացման ծրագրերը` ի հավելումն բարեգործական և մարդասիրական նախաձեռնությունների:

Կողմերը նաև կարևորել են պարբերական հանդիպումների անցկացումը, ինչը թույլ կտա քննարկել նախագծերի իրականացման հետագա քայլերը:

The post Արցախի ԱԳ նախարարն ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը appeared first on ԳԱԼԱ.

Читайте на сайте