World News

Դնեպրոպետրովսկի շրջանի մանկական խաղահրապարակներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կան վիրավոր երեխաներ

Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի շրջանի մանկական խաղահրապարակներից մեկում ժամեր առաջ պայթյուն է տեղի ունեցել: Վեց երեխա տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն` վկայակոչելով տեղի ոստիկանության հաղորդագրությունը:

Վնասվածքներ ստացած երեխաները 4-16 տարեկան են: Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Հաղորդագրության մեջ նշված է, որ երեխաները խաղահրապարակում խաղացել են դեռևս չպարզված իրով, որն էլ պայթել է: Տեղում աշխատում են քննչական կոմիտեի աշխատակիցներն և պայթյունների գծով մասնագետները: Թե ինչպես է պայթուցիկը հայտնվել խաղահրապարակում, դեռ հայտնի չէ:

Читайте на сайте