World News

Ուկրաինայում խորհրդարանական ընտրություններ են

Այսօր Ուկրաինայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են, որոնք համարվում են կարևոր քննություն նախագահ Վլադիմիր Զելենսկու համար:


Տարիներ տևող տնտեսական ճգնաժամի, սոցիալական վիճակի վատթարացման և արևելյան շրջանում ռուս անջատականների հետ  արյունալի հակամարտության պայմաններում ընտրողները նախագահ են ընտրել քաղաքական փորձ չունեցող շումերն Զելոնսկուն և հուսով են, որ նրա թիմը կկարողանա կարգավորել այդ բարդ խնդիրները:


Նորընտիր նախագահի քաղաքական հենարանը «Ժողովրդի ծառա» նորաստեղծ կուսակցությունն է, որը ցանկանում է մեծամասնություն ապահովել Գերագույն ռադայում:


Կուսակցության հաղթանակը Զելենսկուն կընձեռի արագ բարեփոխումներ անցկացնելու օրենսդրական մանդատ:


Այսօր Կիևում արդեն քվեարկել են Զելենսկին, նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն, Գերագույն ռադայի խոսնակ Անդրիյ Պարուբիյը և նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն:


Զելենսկին քվեարկելուց հետո ասել է, որ, իր համոզմամբ, նոր կառավարության ղեկավարը պետք է լինի հմուտ տնտեսագետ:


Հուլիսի 7-ին Միջազգային հանրապետական ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքների համաձայն, հանրության 67 տոկոսը վստահում է Զելենսկուն:


Ուկրաինայում ընտրական տեղամասերը բացվել են տեղական ժամանակով առավոտյան ժամը 7-ին և կփակվեն երեկոյան ժամը 8-ին:


Ենթադրվում է, որ քվեարկության ավարտից հետո հայտնի կդառնան էքզիտ-պոլի նախնական արդյունքները:


Քվեարկության առաջին պաշտոնական արդյուքները կհրապարակվեն հուլիսի 22-ի առավոտյան ժամերին:  

Читайте на сайте