World News

Արթուր Աբրահամը Կարմիր հրապարակից տեսանյութ է հրապարակել

Աշխարհահռչակ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը ներկա է գտնվել Մոսկվայի Կարմիր հրապարակում ընթացող բռնցքամարտի զանգվածային մարզումներին, որոնք անցկացվում են Բռնցքամարտի միջազգային օրվա առթիվ:

Հայ բնռցքամարտիկը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել Կարմիր հրապարակից:

Հիշեցնենք, որ Մոսկվայի Կարմիր հրապարակում ընթացող բռնցքամարտի մարզումներին մասնակցում է մոտ 5 հազար մարդ: Մասնակիցների թիվը միջոցառումը դարձնում է ամենազանգվածայինը ողջ պատմության ընթացքում: Ենթադրվում է, որ ձեռքբերումը կներառվի Գինեսի ռեկորդների գրքում:

Читайте на сайте