World News

Սմբատ Բարսեղյանը կմնա կալանքի տակ.միջնորդությունը մերժվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, քննվում է ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներ՝ Պավել Մանուկյանի,Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի գործը:

Ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը միջնորդություն ներկայացրեց նրա նկատմամբ կիրառվող խափանման միջոց կալանավորումը փոխելու և անազատության հետ չկապված այլ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ.«Միջնորդությունը ենթակա է մերժման»:

Մեղադրող կողմն ու տուժողի իրավահաջորդներն առարկեցին միջնորդությանը: Դատավոր Մակյանը գնաց խորհրդակցական սենյակ, և վերադառնալով հայտնեց, որ միջնորդությունը ենթակա է մերժման:

Նշենք, որ «Սասնա ծռերից» միայն Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանն են շարունակում մնալ կալանքի տակ, նրանք մեղադրվում են ոստիկանների սպանության մեջ:

Читайте на сайте