Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել «դեղին բաճկոնավորներին» ցրելու համար. բերման է ենթարկվել 30 մարդ (լուսանկարներ, տեսանյութեր)
Փարիզի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել Սեն Լազար կայարանի տարածքում հավաքված ցուցարարներին ցրելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալության թղթակիցը:
Այսօր ավելի վաղ Մադլեն հրապարակի շրջանում սկսվել է «Դեղին անթև բաճկոններ» շարժման կողմնակիցների հերթական չարտոնված բողոքի ակցիան: Ոստիկանությունը սկսել է մարդկանց դուրս մղել հրապարակից Սեն Լազար կայարանի ուղղությամբ, ակցիայի մասնակիցները վեճի են բռնվել ոստիկանության հետ:
Հաղորդվում է, որ ցուցարարները մտել են կայարանի շենք, որտեղ մի քանի բախում է տեղի ունեցել ոստիկանության հետ:
Կայարանից դուրս գալիս ոստիկանությունը կրկին արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների նկատմամբ:
Ինչպես հայտնում է FMTV հեռուստաալիքը՝ ոստիկանությանը հղումով, իրավապահ մարմիններն արդեն բերման են ենթարկել 30 մարդու:
«Դեղին անթև բաճկոնների» լայնամասշտաբ բողոքի ցույցերը Ֆրանսիայում սկսվել են 2018 թվականի նոյեմբերի 17-ից, որի մասնակիցները պահանջել են չբարձրացնել բենզինի գներն ու վառելիքի համար հարկերը: Իրավապահների հետ զանգվածային բախումներից, արցունքաբեր գազի կիրառումից, հարյուրավոր մարդկանց ձերբակալումից և վանդալիզմի համատարած դրսևորումից հետո նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնել էր զիջման գնալ ու հետաձգել բենզինի՝ հունվարի մեկից ծրագրված թանկացումը: Սակայն Ֆրանսիայի իշխանությունների վարած սոցիալական քաղաքականությունից դժգոհ շարժման մասնակիցները շարունակում են փողոց դուրս գալ:
PARIS - #Acte45 : Les premiers #GiletsJaunes sont escortés pour quitter la place de la Madeleine. pic.twitter.com/3rM4Ugzivr
— Clément Lanot (@ClementLanot) September 21, 2019
PARIS - #Acte45 : Tensions en cours. Lacrymogène utilisé dans le secteur des #ChampsElysées. Des #GiletsJaunes tentent de monter des barricades. pic.twitter.com/BnY6VxmkHw
— Clément Lanot (@ClementLanot) September 21, 2019