Խաչատուր Սուքիասյանը հարգում է խնամի Գագիկ Ծառուկյանին, բայց ԲՀԿ-ին չի անդամագրվի
Այսօր Խաչատուր Սուքիասյանը, ով մասնակցում էր Գյումրիում անկախության տոնակատարությանը, միջոցառման ավարտից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ հայտարարեց, որ ինքն առայժմ որեւէ կուսակցության անդամագրվել չի ուզում եւ ցանկություն չունի նաեւ նոր կուսակցություն ստեղծել:
Վերջերս Խաչատուր Սուքիասյանը եւ Գագիկ Ծառուկյանը բարեկամացան, եւ քանի որ հիմա խնամիներ են, հնարավո՞ր է, որ Սուքիասյանը եւս կանդամագրվի ԲՀԿ-ին: Այս հարցին Սուքիասյանը պատասխանեց. «Ես բերեկամական հարաբերությունները շատ բարձր եմ գնահատում, շատ հարգում եմ իմ բարեկամներին ու ընկերներին, բայց ես Խաչատուր Սուքիասյանն եմ, ով շատ լավ գիտի՝ ինչ է նշանակում քաղաքական համակարգ, ՀՀ Սահմանադրությունը ինչ հնարավորություններ է տալիս եւ եթե դրա կարիքը լինի, ես կա՛մ կանդամագրվեմ ինչ-որ կուսակցության, կամ նոր կուսակցություն կստեղծեմ»:
Նրա խոսքով՝ հիմա նոր սերունդ է եկել, որը շատ կրթված է, և հնարավոր է, որ ինքն ուղղակի դիտորդի կարգավիճակում լինի։
The post Խաչատուր Սուքիասյանը հարգում է խնամի Գագիկ Ծառուկյանին, բայց ԲՀԿ-ին չի անդամագրվի appeared first on ԳԱԼԱ.