World News

Անաստասիա Զավորոտնյուկին երկրորդ անգամ են վիրահատել

Դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի ընկեր, լրագրող Սերգեյ Մայորովը НТВ հեռուստաալիքի եթերում հայտնել է, որ նա երկրորդ վիրահատությունն է տարել:

«Բժիշկները ուսումնասիրել են հյուսվածքաբանական հետազոտության արդյունքները: Հույս է ի հայտ եկել, որ ամեն ինչ կարող է լավ ավարտ ունենալ»,- ասել է Մայորովը:

Նրա խոսքով՝ ախտորոշումը, որի մասին անդադար հաղորդում են լրատվամիջոցները, վերջնական չէ: Լրագրողը նշել է, որ Զավորոտնյուկը դեռևս ծանր վիճակում է, նրա ամուսինը, տնօրենը մշտապես գտնվում են հիվանդասենյակում՝ նրա կողքին: Իսկ հիվանդանոցը շրջապատված է երկրպագուներով և էքստրասենսներով:

Հիշեցնենք, որ Զավորոտնյուկը ծանր վիճակում հոսպիտալացվել է սեպտեմբերի 13-ին, որից հետո բժիշկները նրան արհեստական կոմայի մեջ էին գցել և շնչառական սարքավորման միացրել:  

Չորեքշաբթի տեղեկություն էր ստացվել, որ դերասանուհին գիտակցության է եկել և ինքնուրույն է շնչում:  

Читайте на сайте