Ուժայինների կոշտ գործողություններ Ղազախստանում. կան տասնյակ բերման ենթարկվածներ
Ղազախստանի ոստիկանությունը երկրի 2 խոշոր քաղաքներում՝ Ալմա-Աթայում եւ Նուրսուլթանում, բերման է ենթարկել հակակառավարական ցույցերի 57 մասնակցի, հայտնում է svoboda.org-ը: Եւս 20 մարդ ձերբակալվել է Ղրղզստանի սահմանամերձ Չիմքենդ քաղաքում:
Երկրի ՆԳՆ-ից հայտնել են, որ ձերբակալվածները ենթարկվել են սադրիչ կոչերին եւ իրավապահների նկատմամբ հակաօրինական գործողություններ են ձեռնարկել: Ներկա լրագրողները, սակայն, հայտնել են, որ ցուցարարները ոչ մի դիմադրություն ցույց չեն տվել ուժայիններին:
Հրապարակվել են կադրեր Նուրսուլթանից, որտեղ ոստիկանները բռնի գործողություններ են ձեռնարկում ցուցարարների նկատմամբ:
Բերման ենթարկելու գործողությունները կատարվել են այն հատվածներում, որոնք Ղազախստանում արգելված «Ղազախստանի ժողովրդավարական ընտրություն» կուսակցությունը հայտարարել է հակակառավարական հանրահավաքների վայր:
Աղբյուր՝ svoboda.org
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան
The post Ուժայինների կոշտ գործողություններ Ղազախստանում. կան տասնյակ բերման ենթարկվածներ appeared first on ԳԱԼԱ.