Մյունխենում մեկնարկել է «Օքթոբերֆեսթ» գարեջրի փառատոնը (տեսանյութ)
Գերմանիայի Մյունխեն քաղաքում պաշտոնապես սեպտեմբերի 21-ին մեկնարկել է «Օքթոբերֆեսթ» գարեջրի 186-րդ փառատոնը:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, աշխարհում հայտնի ամենազանգվածային ժողովրդական տոներից մեկի մեկնարկը տվել են քաղաքապետ Դիթեր Ռայթերը և Բավարիայի վարչապետ Մարկուս Զեդերը: Հատուկ արարողակարգով Ռայթերը բացել է գարեջրի առաջին տակառի խցանը: Այնուհետև նա լցրել է և առաջին բաժակը փոխանցել է Զեդերին:
Փառատոնը կշարունակվի մինչև հոկտեմբերի 6-ը: Կազմակերպիչները ակնկալում են, որ տոնական միջոցառմանն այս տարի կայցելի մոտ վեց միլիոն մարդ: Մեկ լիտր տարողությամբ գավաթի արժեքը գարեջրագործների տաղավարներում կազմում է 10.80-11.80 եվրո: Փառատոնի ժամանակ կարգուկանոնի պահպանմանը հետևելու է շուրջ 600 ոստիկան և մասնավոր ընկերությունների հարյուրավոր թիկնապահներ: