World News

Վլադիմիր Պոզները կիսվել է իր տպավորություններով Հայաստան կատարած այցելություններից և Փաշինյանի հետ հանդիպումից (տեսանյութ)

Ռուս հայտնի գրող և լրագրող Վլադիմիր Պոզները հարցազրույց է տվել «Ժամը» ամսագրին՝ կիսվելով իր հիշողություններով և տպավորություններով Հայաստան կատարած այցելություններից, հայ մշակույթի իր ընկալմամբ:

Մատնանշելով իր տանը պատից կախված Սարյանի կտավներից մեկը՝ Պոզները նշել է, որ թեև առանձնապես ծանոթ չէ հայոց մշակույթին, հատուկ վերաբերմունք է տածում Սարյանի գործերի հանդեպ՝ տպավորված լինելով մեծանուն նկարչի՝ գույների պատկերմամբ:

Պոզները պատմել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման իր տպավորությունների մասին՝ նշելով, որ վերջինս վառ անհատականություն է:

Խոսելով հայ ժողովրդի հյուրընկալության և ջերմության մասին՝ լրագրողը հիշատակել է մանուկ հասակում ճանաչած հայ ընտանիքին, որը Ցեղասպանությունից մազապուրծ եղած գաղթականների ժառանգներից էր, և հատկապես ընդգծել է հայերի միասնականությունն ու ջերմ վերաբերմունքը երեխաների նկատմամբ:

Պատասխանելով Արցախ այցելության մասին հարցին՝ Պոզները նշել է, որ նման մտադրություն չունի, քանի որ շատ զբաղված է: Նա հավելել է նաև, որ ինչպես նախկինում արդեն նշել է, Արցախ այցելելու մեծ ցանկություն ունի և ադրբեջանական «սև ցուցակներից» չի վախենում և այդ հարցում հայերի կողմից է:

Читайте на сайте