World News

Հնդկաստանում վարորդներն արգելափակել են երթևեկությունը մայրուղու վրա հայտնված կոկորդիլոսին փրկելու համար

Հնդկաստանի Թելանգանա նահանգում վարորդներն արգելափակել են երթևեկությունը մայրուղու վրա հայտնված կոկորդիլոսին փրկելու համար: Այդ մասին Lenta.ru-ի փոխանցմամբ՝ հայտնում է The Sun-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ մուսոնային անձրևների պատճառով գետերում ջրի մակարդակը բարձրացել է, և կենդանին դուրս է եկել ճանապարհի վրա: Կոկորդիլոսը գտնվել է թունելի վերջնամասում և վախեցրել է այնտեից դուրս եկող ավտոմեքենաների վարորդներին: Հենց նրանք էլ զանգել են ոստիկանություն:

Կենդանուն հաջողությամբ դուրս են բերել ճանապարհից՝ կապելով ծնոտն ու գլխին տոպրակ հագցնելով: Երբ համոզվել են, որ սողունը չի տուժել, նրան բաց են թողել Գոդավարի գետը:

Նշվում է, որ կոկորդիլոսի փրկության աշխատանքներին մասնակցել են մեծ թվով վարոդներ և տեղաբնակներ:

Читайте на сайте