Մայրապետյանը սահմանված ժամկետում չի կարողացել վերադառնալ Հայաստան՝ ինքնազգացողության վատացման պատճառով
Բուժման նպատակով դեռ հունվարից Գերմանիա մեկնած ու մինչ օրս Հայաստան չվերադարձած, կաշառք ստանալուն օժանդակելու համար մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանի փաստաբանները Հատուկ քննչական ծառայությանը (ՀՔԾ) գրավոր տեղեկացրել են, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից սահմանված ողջամիտ ժամկետում Սամվել Մայրապետյանը չի կարողացել վերադառնալ, քանի որ օդանավակայանում վերջինիս ինքնազգացողությունը վատացել է և նա տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Այս մասին ի պատասխան «Ազատության» հարցման հայտնեցին ՀՔԾ-ից։
Այժմ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջոցներ են ձեռնարկվում փաստաբանների կողմից հայտնած տեղեկությունների իսկությունը պարզելու և օրենքով սահմանված կարգով վարույթի ընթացքն ապահովելու համար։
Վերջերս Հատուկ քննչական ծառայությունն «Ազատությանը» փոխանցել էր, որ Մայրապետյանին գրություն էին ուղարկել նախատեսված բուժումն ավարտելուց հետո մինչև հոկտեմբերի 15-ը ողջամիտ ժամկետում վերադառնալ և ներկայանալ քննչական ծառայություն։
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր գործարարներից Մայրապետյանը մեղադրվում է 7 միլիոն դոլար կաշառք ստանալուն օժանդակելու մեջ։ գործարար Սիլվա Համբարձումյանն էր հայտարարել, որ Սամվել Մայրապետյանին տարիներ առաջ 7 միլիոն դոլար է տվել, որպեսզի վերջինս էլ այն փոխանցի Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Արմեն Գևորգյանին։
Սամվել Մայրապետյանը ձերբակալվել էր 2018 թվականի հոկտեմբերի 6-ին, երեք օր անց դատարանը բավարարել էր նրան կալանավորելու միջնորդությունը։ Դեկտեմբերի 27-ին Մայրապետյանը 30 միլիոն գրավով ազատ էր արձակվել կալանքից՝ հաշվի էր առնվել նրա առողջական վիճակը:
Նրա փաստաբաններն ահազանգում էին, որ Մայրապետյանն առողջական խնդիրներ ունի և որ պետք է վիրահատվի Գերմանիայի Դրեզդեն քաղաքում։
Անցած հունվարին ՀՔԾ-ն թույլատրել էր Մայրապետյանին մեկնել երկրից՝ հիմք ընդունելով նրա առողջական վիճակի գնահատման նպատակով և առողջապահության նախարարի հրամանով հրավիրված բժշկական կոնսիլիումի եզրակացությունը։
Այդ եզրակացության համաձայն Սամվել Մայրապետյանին ցուցված էր կատարել ենթաստամոքսային գեղձի տրանսլյումինալ դրենավորում, որը Հայաստանի Հանրապետությունում չի իրականացվում, այդ պատճառով էր քննչական ծառայությունը մեղադրյալ Մայրապետյանին թույլատրել բուժման նպատակով մեկնել արտերկիր: Տարեվերջին Մայրապետյանի գրավի դիմաց էր ազատ արձակվել, այժմ խափանման միջոց է ընտրվել անձնական երաշխավորությունը։ Գործարարի համար երաշխավորություն են ներկայացրել և դրա համար 15 միլիոն դրամ վճարել հայտնի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար, Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի մամուլի խոսնակ տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Սամվել Մայրապետյանը գործունեություն է ծավալում շինարարության ոլորտում, «Տոյոտա Երևան» ընկերության նախագահն է, նրան է պատկանում Հ2 հեռուստաընկերությունը: Մայրապետյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավորման օրոք մեծածավալ կառուցապատում է իրականացրել մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում: