World News

Չինաստանը շրջանցել է ԱՄՆ-ին մեծահարուստների թվով

Չինաստանը շրջանցել է ԱՄՆ-ին հարուստ մարդկանց քանակով։ Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին վկայում են Credit Suisse հետազոտական բանկի տվյալները, որոնք հրապարակվել են երկուշաբթի։

Հետազոտության համաձայն՝ Չինաստանի քաղաքացիների թիվը, որոնք ընդգրկվել են աշխարհի ամենահարուստ մարդկանց թվում, հասել է 100 մլն-ի, մինչդեռ ԱՄՆ-ում այդ ցուցանիշը կազմում է 99 մլն։

«Չնայած վերջին մեկ տարում ԱՄՆ-ի և Չինաստանի միջև տարաձայնություններին՝ երկու երկրներն էլ հաջողություն են գրանցել հարստության կուտակման հարցում՝ 3,8 տրիլիոն դոլար և 1,9 տրիլիոն դոլար՝ համապատասխանաբար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հետազոտության տվյալների համաձայն՝ դոլարային միլիոնատերերի թիվն ավելացել է 1,1 մլն-ով և հասել 46,8 մլն-ի, որոնց ձեռքում կենտրոնանում է 158,3 տրիլիոն դոլարի միջոցներ և ակտիվներ։ 55 920 մարդու կարողությունը գերազանցում է 100 մլն դոլարը, իսկ 4830-ինը տիրապետում են 500 մլն դոլար և ավելի ակտիվների։  

Читайте на сайте