World News

Անգլիայում LEGO-ի սիրահար ամուսնական զույգը 25 տարի շարունակ հսկայական քանդակներ է պատրաստում սուրբծննդյան թեմայով (լուսանկարներ, տեսանյութ)

Անգլիայի արևելքում գտնվող Քեմբրիջշիր կոմսության Հանթինգդոն առևտրային քաղաքում բնակվող Մայք Էդդիս և Քեթրին Ուեյթման ամուսինները 25 տարի շարունակ LEGO-ի խորանարդիկներից սուրբծննդյան թեմայով զարմանահրաշ քանդակներ են պատրաստում, հայտնում է Daily Mail պարբերականը:

Այս տարի քանդակների պատրաստման 25-ամյակի առիթով զույգը որոշել է երբևէ հավաքած քանդակներից ամենամեծը պատրաստել և արդյունքում լույսերով, գործող վերելակներով, գնացքներով ալպյան լեռնադահուկային հանգստավայր է ստացել:

50 տարի շարունակ LEGO-ի խորանարդիկներ հավաքած զույգի խոսքով` սուրբծննդյան տոնավաճառ, գերմանական միջնադարյան քաղաք, շվեյցարական տոնական շալեներ, Սանտայի համար նախատեսված տուն ու արտադրամաս, գնացք, եկեղեցի ներառող այս քանդակն իրենց պատրաստածներից ամենաբարդը չէ, սակայն ամենամեծն է:

Զույգը նշում է, որ պատրաստելիս հրահանգներից չեն օգտվում, նախընտրում են ամեն բան իրենց հաշվարկներով ու հայեցողությամբ անել:

Գրեթե 2,5 մետր բարձրությամբ և նույնքան լայնությամբ, սենյակի կեսը զբաղեցնող քանդակի պատրաստման համար LEGO-ի մոտավորապես 400 000 խորանարդիկ է օգտագործվել:

2015 թվական 

2014 թվական

2012 թվական

2011 թվական 

2009 թվական 

2010 թվական 

2006 թվական 

2004 թվական 

2005 թվական 

2000 թվական 

1999 թվական 

1996 թվական 

1995 թվական 

Читайте на сайте