World News

Ճապոնիայում արտակարգ վայրէջք է կատարել այրվող շարժիչով ինքնաթիռը (տեսանյութ)

Համացանցում հրապարակվել է ճապոնական ANA (All Nippon Airways) ավիաընկերության Boeing-767 ինքնաթիռի հարկադիր վայրէջքի տեսանյութը:

Ինչպես գրում է Корреспондент-ը,  օդանավակայանում տեղի ունեցած արտակարգ վայրէջքը պատկերող տեսանյութը հրապարակել է տեղի հեռուստաալիքներից մեկը:

Օդանավն իրականացնելիս է եղել Տոկիո մեկնող 246-րդ չվերթը և օդ է բարձրացել Ֆուկուոկա քաղաքի օդանավակայանից: Նշվում է, որ թռիչքի մեկնարկից մեկ ժամ անց աջ շարժիչում բռնկված հրդեհի պատճառով ինքնաթիռը վերադարձել է Ֆուկուոկայի օդանավակայան:  

Օդանավում 270 ուղևոր է գտնվել, ինչպես նաև անձնակազմի 8 անդամ: Նրանցից ոչ ոք չի տուժել:

Читайте на сайте