World News

«Լենինին հողին հանձնելու առաջարկները սրբապղծություն են». Զյուգանով

Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցության նախագահ Գենադի Զյուգանովը, մեկնաբանելով Վլադիմիր Լենինի մարմինը հուղարկավորելու կամ էլ նրա դամբարանի ընթացիկ ծախսերը Կոմունիստական կուսակցության վրա դնելու առաջարկները, դրանք «սրբապղծություն» է որակել:

Ինչպես նշում է ria.ru-ն, ավելի վաղ մի խումբ իրավապաշտպաններ հայտարարել էին, որ Լենինի դին պետք է կա՛մ թաղվի, կա՛մ թողնվի դամբարանում, սակայն երկրորդ դեպքում բոլոր ծախսերը պետք է հոգա Կոմունիստական կուսակցությունը:

«Սրբապղծություն մի՛ արեք, նա հուղարկավորված է»,-ria.ru-ի հետ զրույցում ասել է քաղաքական գործիչը:

Նշվում է, որ Ռուսաստանում պարբերաբար Լենինի դին հողին հանձնելու կոչեր են հնչում:

Читайте на сайте