Չինաստանում տարածում գտած կորոնավիրուսի հերթական դեպքն արձանագրվել է արդեն ԱՄՆ-ում
Չինաստանում տարածվող նոր տեսակի կորոնավիրուս են ախտորոշել Չինաստանից Միացյալ Նահանգներ մեկնած մարդու մոտ:
Ինչպես հայտնում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնին, հիվանդության դեպքը գրանցվել է Վաշինգտոն նահանգում: Հեռուստաալիքի աղբյուրը, որը ծանոթ է իրավիճակին, հայտնել է, որ կենտրոնն ավելի ուշ հանդես կգա հայտարարությամբ:
Նորագույն անհայտ տեսակի վիրուսով, որն առաջին անգամ ի հայտ է եկել դեկտեմբերին Չինաստանի Հեբեյ Ուհան քաղաքում, արդեն 300-ից ավելի մարդ է վարակվել: Վեց մարդ մահացել է: Վիրուսով հիվանդանալու դեպքեր են արձանագրվել 5 երկրում, այդ թվում՝ ԱՄՆ-ում:
Հիշեցնենք, որ նախօրեին չինացի մասնագետները հաստատել են, որ կորոնավիրուսի նոր տեսակը մարդուց մարդուն է փոխանցվում: