World News

ՀՀ մանկապատանեկան բոլոր գավաթային հանդիպումները ժամանակավորապես դադարեցվել են

Մայիսի 20-ին կայացած ՀՖՖ Բժշկական կոմիտեի նիստին որոշվել է ժամանակավորապես դադարեցնել ՀՖՖ մանկապատանեկան մրցումներին մասնակից ակումբների՝ 2002-2007 թվականների տարիքային խմբերի թիմերի մարզումները և ՀՀ մանկապատանեկան գավաթի խաղարկության հանդիպումները: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

15-17 տարեկան այն ֆուտբոլիստները, ովքեր ՀՖՖ պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման պահանջների համաձայն հնարավորություն ունեն մասնակցել պրոֆեսիոնալ մրցումների հանդիպումներին, պետք է անցնեն կորոնավիրուսի  թեստավորում:

Վերոնշյալ գործընթացի պատշաճ կազմակերպման նպատակով ակումբները պարտավոր են. 

1.ՀՖՖ ՄԿԱ բաժնի էլեկտրոնային հասցեին ուղարկել սիրողական կարգավիճակ ունեցող այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր մասնակցելու են Առաջին և Բարձրագույն խմբերի թիմերի մարզումներին և/կամ խաղերին,

2.Թեստավորել ցուցակում առկա բոլոր ֆուտբոլիստներին և ներկայացնել թեստավորման արդյունքները ՀՖՖ ՄԿԱ բաժնին,

3.Ցուցակում առկա սիրողական կարգավիճակ ունեցող որևէ ֆուտբոլիստի փոփոխության դեպքում նոր ֆուտբոլիստ(ներ)ի ցուցակը ներկայացնել ՄԿԱ բաժնին և կցել նոր ֆուտբոլիստների անցած թեստավորման արդյունքները:

Читайте на сайте