World News

Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացության 24-ժամյա ցուցանիշը նվազել է 100-ից

Ֆրանսիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 83 մարդ է մահացել՝ համաճարակի բռնկման պահից ի վեր մահացության ցուցանիշը հասցնելով 28 215-ի:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ մեջբերելով առողջապահության նախարարության տվյալները, մարտի մեկից ի վեր երկրում 17 870 մարդ է մահացել հիվանդանոցներում, 10 345 մարդ՝ ծերանոցներում և այլ սոցիալական խնամքի կենտրոններում:

Նվազում է նաև վերակենդանացման բաժանմունքում գտնվողների թիվը: Համաճարակի բռնկման պահից ի վեր 99 800 մարդ է հոսպիտալացվել: Ապաքինվել է 63 800 մարդ: Ներկա պահին ակտիվ վարակակիր է ավելի քան 90 հազարը:

Читайте на сайте