World News

Յուվենտուսի բոլոր խաղացողները կորոնավիրուսի թեստերի պատասխանները բացասական են

Թուրինի «Յուվենտուսի» բոլոր խաղացողները կորոնավիրուսի թեստեր են հանձնել:

«Բյանկոներիները» այս օրերին խմբային մարզումներ են անցկացրել, իսկ մի քանի օրից թիմային ամբողջական մարզումները կվերսկսվեն:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով «Յուվեի» խաղացողներից նախկինում վարակվել էին Ռուգանին, Մատյուիդին ու Դիբալան: Ըստ նախնականի, «Ա» սերիայի վերսկսման օր նշանակվել է հունիսի 13-ը, բայց միևնույն ժամանակ Իտալիայում բոլոր սպորտային իրադարձությունները արգելված են մինչև հունիսի 14-ը: Այս դեպքում առաջնությունը կարող է վերսկսվել հունիսի 20-ին:

Читайте на сайте