Պուտինը հայտնել է՝ ինչպես է անցկացնում ազատ ժամանակը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ աշխատանքային տարիների ընթացքում սովորել է ազատ ժամերին անել այն, ինչ իրեն դուր է գալիս, ինչպես օրինակ՝ զբաղվել սպորտով, կարդալ կամ երաժշտություն լսել:
«Այնուամենայնիվ աշխատանքային այս տարիների ընթացքում սովորել եմ այնպես անել, որ եթե մի քանի ժամ ազատ ժամանակ է լինում, զբաղվեմ այն ամենով, ինչ ինձ դուր է գալիս, օրինակ՝ զբաղվել սպորտով, կարդալ կամ երաժշտություն լսել»,- ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ղեկավարն ասել է Россия-1 հեռուստաալիքով ցուցադրվող «Ռուսաստան. Կրեմլ. Պուտին» ծրագրի շրջանակներում:
Հաղորդման շրջանակում լրագրող Պավել Զարուբինը ՌԴ ղեկավարին հարցրել է, թե արդյոք նա կարող է իրեն թույլ տալ շեղվել աշխատանքից և հանգստանալ: Պուտինն ի պատասխան նշել է, որ Գլխավոր շտաբի օպերատորները «մշտապես իր կողքին են» և միշտ պետք է լինեն «վայրկյանների հեռավորությամբ»:
Նախագահը խոստովանել է, որ սպորտն օգնում է իրեն նաև մտավոր «բեռնաթափում» անել և էներգիա ստանալ: «Դա հայտնի բժշկական փաստ է. երբ մարդ ֆիզիկական վարժություններ է կատարում, ադրենալինի մակարդակը բարձրանում է: Ամեն ինչ դուր է գալիս, ամեն ինչ ստացվում է»,- ասել է Պուտինը
Հաղորդումն ամբողջությամբ հնարավոր կլինի դիտել Россия-1-ի եթերում այսօր տեղի ժամանակով 22:00-ին (երևանյան՝ 23:00):