World News

«Թթվածին արտադրող մեծ կայանները կմեծացնեն 3 բժշկական կենտրոնների կենտրոնացված թթվածին արտադրելու հզորությունները». ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում կադրեր է հրապարակել եւ կից գրառում կատարել.
«Չինաստանից ժամանած մեր բեռնատար ինքնաթիռով նաև մատակարարվեցին 3 մեծ թթվածին արտադրող կայաններ, որոնք մեծացնելու են հետևյալ 3 բժշկական կենտրոնների կենտրոնացված թթվածին արտադրելու հզորությունները.
— Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց,
— Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն,
— Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղ:
Մատակարարման փուլում են նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, Ոստիկանության հոսպիտալի և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի կենտրոնացված թթվածնային կայանները:
Հայաստան են ժամանել նաև հեղուկ թթվածնային համակարգերը` Սպիտակի, Արտաշատի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Նորքի Ինֆեկցիոն ԲԿ-ների համար:
Բոլոր գնումները իրականացվել են պետական բյուջեի միջոցներով»։

The post «Թթվածին արտադրող մեծ կայանները կմեծացնեն 3 բժշկական կենտրոնների կենտրոնացված թթվածին արտադրելու հզորությունները». ՀՀ վարչապետ appeared first on ԳԱԼԱ.

Читайте на сайте