«Ծառուկյանին էսօր պետք է վախեցնեն, որ Ծառուկյանը լիարժեք իր մտքերը չասի, դա բացառված է». ԲՀԿ առաջնորդը հանդիպել է աջակիցների հետ
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր աջակիցների հետ սեփական ռեստորանային համալիրներից մեկում նշել է իր կալանավորվելը:
Նա իր աջակիցներին ասել է. «Ուզում եմ իմանաք ամենակարեւորը. Ծառուկյանը անձնական շահի համար չի անում, Ծառուկյանը ներկայացրել է երկրի վիճակը տնտեսական, սոցիալական, քաղաքական եւ համաճարակի հետ կապված, ներկայացրել եմ իրական իրավիճակը: Բայց նայելով, որ Ծառուկյանին էսօր պետք է վախեցնեն, որ Ծառուկյանը լիարժեք իր մտքերը չասի, դա բացառված է: Սա քաղաքական պատվեր է, նորից շարունակելու են»:
Նա նաեւ շնորհակալություն է հայտնել իր աջակիցներին:
Ավելի վաղ դատարանը որոշել էր մերժել միջնորդությունը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ:
Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը), նա մեղադրանքը չի ընդունում։
The post «Ծառուկյանին էսօր պետք է վախեցնեն, որ Ծառուկյանը լիարժեք իր մտքերը չասի, դա բացառված է». ԲՀԿ առաջնորդը հանդիպել է աջակիցների հետ appeared first on ԳԱԼԱ.