World News

«Կորոնավիրուսի դեմ պայքարում շատ փոքր դրական շարժ ունենք». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունքում շատ փոքր դրական շարժ ունենք: Սա սակայն չի նշանակում, որ պիտի թուլացնենք մեր զգոնությունը. ընդհակառակը` հակահամաճարակային կանոնների պահպանման մեր գործողությունները պիտի դառնան ավելի հետևողական` վիրուսի տարածման ուժգնությունը կոտրելու համար:

Միայն դրա շնորհիվ կկարողանանք էականորեն նվազեցնել նոր դեպքերը:

Հարգելի քաղաքացիներ, շարունակեք հետևել կանոններին` կրեք դիմակներ, պահպանեք սոցիալական հեռավորություն և պարբերաբար ախտահանեք ձեռքերը»:

The post «Կորոնավիրուսի դեմ պայքարում շատ փոքր դրական շարժ ունենք». Նիկոլ Փաշինյան appeared first on ԳԱԼԱ.

Читайте на сайте