World News

Ադրբեջանը սահմանագծին իր նվազագույն խնդիրները լուծելու համար ակտիվացրել և ակտիվացնելու է դիպուկահար խմբերին. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանը սահմանագծին իր նվազագույն խնդիրները լուծելու համար ակտիվացրել\ակտիվացնելու է դիպուկահար խմբերին»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

«Բավականին զգայուն ժամանակ է առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմների համար։

Ադրբեջանը սահմանագծին իր նվազագույն խնդիրները լուծելու համար ակտիվացրել\ակտիվացնելու է դիպուկահար խմբերին։

Քարոզչական փոքր խնդիրներ լուծելու և դրան մասշտաբ հաղորդելու շրջանակներում այս քայլը տարբեր ժամանակներում կիրառվել է։

ՀԳ. Հիշեցի մարտական հենակետերում հաճախ հանդիպող կարգախոսը՝ զգոնությունը լավագույն զենքն է»։

The post Ադրբեջանը սահմանագծին իր նվազագույն խնդիրները լուծելու համար ակտիվացրել և ակտիվացնելու է դիպուկահար խմբերին. Տիգրան Աբրահամյան appeared first on ԳԱԼԱ.

Читайте на сайте