Սպարտակը պատրաստ է իր հարձակվողին զիջել Ռոմային
Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինը կարող է տեղափոխվել «Ռոմա»: Chempionat-ին տված հարցազրույցում այս մասին հայտնել է մոսկովյան ակումբի գլխավոր տնօրեն Շամիլ Գազիզովը:
Նա հայտնել է, որ պատշաճ առաջարկի դեպքում, «Սպարտակը» պատրաստ է վաճառել Կոկորինին:
Հիշեցնենք, որ 29-ամյա հարձակվողն այս ամռանն էր ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել «Սպարտակ»: ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում նա դեռ խաղադաշտ դուրս չի եկել:
Հավելենք, որ «Ռոմայի» նոր սեփականատերը ՝ Դեն Ֆրեդկինը, մտադիր է ուժեղացնել թիմի կազմը և ռուս հարձակվողը մտնում է հավանական նորեկների ցանկի մեջ:
The post Սպարտակը պատրաստ է իր հարձակվողին զիջել Ռոմային appeared first on ԳԱԼԱ.