World News

Պոլիտեխնիկակական համալսարանի ուսանողների թիմը ճանաչվել է եզրափակիչ փուլ անցած լավագույն 8 հաղթող ստարտափներից մեկը․ Հակոբ Արշակյան

Պոլիտեխնիկակական համալսարանի ուսանողների SFI թիմը (ANEL) Համաշխարհային University Startup World Cup 2020-ի “Խելացի քաղաք” անվանակարգում ճանաչվել է եզրափակիչ փուլ անցած լավագույն 8 հաղթող ստարտափներից մեկը՝ ի թիվս ԱՄՆ-ի, Նիդերլանդների, Եգիպտոսի, Դանիայի, Շվեդիայի, Կանադայի, Տանզանիայի համալսարանների ներկայացուցիչների: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

Սա հնարավորություն է` ճանաչվելու աշխարհի լավագույն համալսարանական նորաստեղծ ընկերություն:

«Հաջողություն եմ մաղթում մեր երիտասարդներին եզրափակչի ընթացքում, որն անց է կացվելու առցանց հոկտեբերի 17-20-ը։SFI թիմը տարեսկզբին արժանացել է նաև ՀՀ ԲՏԱ նախարարության՝ Գաղափարից բիզնես ծրագրի 2.5 մլն դրամ դրամաշնորհի՝ իրենց գաղափարի իրագործման համար», -գրել է նա:

Պոլիտեխնիկակական համալսարանի ուսանողների #SFI թիմը (#ANEL) Համաշխարհային University Startup World Cup 2020-ի "Խելացի…

Posted by Hakob Arshakyan on Friday, August 21, 2020

The post Պոլիտեխնիկակական համալսարանի ուսանողների թիմը ճանաչվել է եզրափակիչ փուլ անցած լավագույն 8 հաղթող ստարտափներից մեկը․ Հակոբ Արշակյան appeared first on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте