World News

Դատարանը բավարարել է Ջհանգիրյանի հայցը` ապօրինի ճանաչել Քոչարյանի հրամանագիրը

Այսօր Վարչական դատարանը բավարարել է Գագիկ Ջհանգիրյանի հայցը ամբողջությամբ, հայտնում է ՀԱԿ իրավական հարցերով ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը:


«Վճռով անվավեր ճանաչեց Ռոբերտ Քոչարյանի` պաշտոնից ազատելու ու դասային աստիճանից զրկելու ապօրինի հրամանագրերը», - գրել է Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում։


Ջհանգիրյանը ՀՀ վարչական դատարանից պահանջում էր առ ոչինչ ճանաչել Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերը, որով զրկվել էր գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից և արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից:


 






 

Читайте на сайте