World News

«Իմ քայլը» ԲԴԽ անդամի թեկնածուներ է առաջադրել Դավիթ Խաչատուրյանին և Գագիկ Ջհանգիրյանին

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ է առաջադրել Գագիկ Ջհանգիրյանին և Դավիթ Խաչատուրյանին:


Այս մասին հայտնում է ԱԺ նախագահը:


Ջհանգիրյանը նախկին զինդատախազ է, «Մարտի 1»-ի գործով դատապարտվել է, իսկ 10 տարի անց արդարացվել:


Դավիթ Խաչատուրյանն իրավաբանական գիտությունների թեկնածու է, եղել է Բաց հասարակության հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահը: Վերջինս ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եղբայրն է:


 

Читайте на сайте