Դուշանբեն պաշտոնապես հայտարարվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2021 թվականին
Կիրակի Տաջիկստանում կայացել է Դուշանբեն 2021 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հայտարարելու պաշտոնական արարողությունը:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, միջոցառմանը ելույթ են ունեցել ԱՊՀ գործադիր հանձնաժողովի փոխնախագահ Բեքեթժան Ժումանգուլովը և ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության հարցերով միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Անատոլի Իկսանովը:
Դուշանբեի՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հայտարարվելու առթիվ կարճապետրաժ ֆիլմ է ցուցադրվել Տաժիկստանի մայրաքաղաքի ձեռբերումների մասին: «Համագործակցության մշակութային մայրաքաղաք» ճանաչվելու առթիվ քաղաքի գործադիր մարմինը մի շարք մշակութային և ժամանցային հատուկ միջոցառումների ծրագիր է մշակել: