World News

Գրություն՝ ստեղծված հարյուրավոր սագերի մարմիններով. Չուկոտկայում ստուգում են սոցցանցերում տարածված լուսանկարում հանցակազմի առկայությունը

Ոստիկանությունը, Չուկոտկայի դատախազի հանձնարարականով, ստուգում կանցկացնի սոցիալական ցանցերում տարածված լուսանկարի առնչությամբ, որում տղամարդը կանգնած է որսի հետևանքով սպանված բազմաթիվ սագերի ֆոնին, գրում է life.ru-ն:

Instagram-ում հրապարակված լուսանկարում երևում է, թե ինչպես է որսորդը կանգնած «Չուկոտկա 2021» գրության ֆոնին, որը գրվել է ավելի քան հարյուր սպանված սագերի մարմիններով: Նկարը վերահրապարակվել է նաև «Չուկոտկայի ամոթի խորհուրդը» հանրային խմբում:

Սոցիալական ցանցի խմբի օգտատերերը զայրացած մեկնաբանություններ են թողել լուսանկարի տակ՝ նշելով, որ այդքան թռչունների սպանությունն իմաստ չունի, քանի որ որսից ստացված մթերքի մի մասը, միևնույն է, փչանալու է:

Բացի այդ, նման որսը կարող է կենդանիների պոպուլյացիայի քանակի վրա շատ բացասական ազդեցություն ունենալ: Միևնույն ժամանակ, տեղացիներն այն կարծիքին են, որ նման որս կարող էր անել միայն նորեկը:

Միևնույն ժամանակ, տեղացիներն այն կարծիքին են, որ նման որս կարող էր անել միայն նորեկը:

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ հայտնել է՝ ներկայում նախաքննություն է իրականացվում՝ պարզելու, թե արդյոք կատարվածը հանցակազմ չի պարունակում, այսինքն՝ չի հակասում ՌԴ քրեական օրենսգրքի 258 հոդվածով (ապօրինի որս) սահմանված դրույթներին:

Читайте на сайте