World News

«Դուք, իսկապես, ձանձրալի դասարան եք»․ Բայդենը «սրտնեղել է», երբ ուսանողները չեն ծիծաղել իր կատակի վրա (տեսանյութ)

ԱՄՆ-ի առափնյա պահպանության ակադեմիայի ուսանողների դիպլոմների հանձնման արարողության ժամանակ երկրի նախագահ Ջո Բայդենն անհաջող կատակ է արել՝ դրա վրա չծիծաղող ուսանողներին անվանելով «ձանձրալի դասարան», գրում է The New York Post-ը։

Ելույթ ունենալով ուսանողների առջև՝ Սպիտակ տան ղեկավարը մեջբերել է նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանին և առափնյա պահպանությունն անվանել «պատերազմի ժամանակ ռազմածովային նավատորմի ամուր միջուկ»: Հանդիսատեսն, այնուհանդերձ, կատակին չի արձագանքել։

«Դուք, իսկապես, ձանձրալի դասարան եք։ Ի՞նչ է, արևն արդեն գլխներիդ է խփել։ Կարծում էի՝ գոնե կծափահարեք»,- «սրտնեղել է» ԱՄՆ նախագահը՝ ի վերջո, արժանանալով ներկաների ծափահարություններին։

Իր ելույթի ընթացքում Բայդենը նաև պատմել է 1960-ականներին ուսանողական կյանքի մասին՝ խոստովանելով, որ «թույլ է տվել աննշան խախտումներ»։

 

Читайте на сайте