«Երևան by Vostan». Ամենաերևանյան բակը բաց է. «Ոստան» ռեստորանում բացվեց բակը և վերանդան
Երևանի շունչն իրական է դառնում «Ոստան» ռեստորանում: Քաղաքային աղմուկը դադարում է մեկ դար առաջ կառուցված դռներից ներս մտնելիս: Երևանյան մթնոլորտով ու ինքնատիպ ինտերիերով, բացօթյա գողտրիկ բակային հատվածով և վերանդայով երեկոներն այսուհետ ավելի յուրահատուկ կլինեն «Ոստան»-ի բակում։
Աբովյան 8 հասցեում՝ 1884 թվականին կառուցված շենքում գործող «Ոստան»-ում բացվեց վերանդան և բակը։
«Հայաստանում ամառը տարբերվում է իր գունառատությամբ, աշխուժությամբ, լույսերով և երաժշտությամբ: Զբոսաշրջիկները սիրում են տեսնել նորը և, իհարկե, նորի կողքին ծանոթանալ հնի հետ: Այս ամբողջի միախառնումը մենք կփոխանցենք մեր հյուրերին, որպեսզի նրանք ոչ միայն վայելեն համեղ ու տարբերվող խոհանոցը, այլև զգան իրական Երևանի շունչը»,- ասաց Margaryan Business Group ռեստորանային խմբի հիմնադիր-տնօրեն Կարեն Մարգարյանը։
Երևանյան կոլորիտը առավելագույնս արտացոլվում է «Ոստան»- ում։ Դա կարելի է նկատել հենց մուտքից, փայտե պատշգամբներից և անգամ ճաշացանկից։ Այստեղ կզգաք ձեր աչքի առջև պատրաստվող ուտեստների անուշ բույրն ու կվայելեք եվրոպական և հայկական խոհանոցների համադրությամբ յուրահատուկ համեր։
Ամենաերևանյան բակի բացմանը նվիրված «Երևան by Vostan» միջոցառումը լի էր անակնկալներով։ Մուտքից ողջունում էր Ֆորշը՝ իր երգերով, բաց խոհանոցում՝ հյուրերի աչքի առջև պատրաստվում էր գառան միսը, որն ավելի ուշ հյուրասիրվեց ներկաներին։ Այս ամենը խոստանում է, որ «Ոստան»-ի երաժշտական ու երևանյան երեկոներն էլ ավելի հետաքրքիր են լինելու։
«Խառնելով հինն ու նորը՝«Ոստան»-ում ստեղծել ենք հետաքրքիր և տարբերվող խոհանոց: «Ոստան»-ի բակում կա բաց խոհանոց, որտեղ այցելուները կարող են հետևել պատրաստման ընթացքին: Պտուտակի վրա մեր հմուտ խոհարարները պատրաստում են ամենապահանջկոտ քիմքին հաճելի ուտեստներ: Պահպանելով հայկական բաղադրատոմսերը՝ «Ոստան»-ում ստեղծում են նորը: Օրինակ՝ բազիլիկի փոխարեն մենք օգտագործում ենք ռեհան, ռուկոլլայի փոխարեն՝ կոտեմ։ Եվրոպական քիմքին հաճելի համեր ստանալիս էլ մենք օգտագործվում ենք միայն հայկական բաղադրիչներ»,- ասաց Margaryan Business Group ռեստորանային խմբի հիմնադիր-տնօրեն Կարեն Մարգարյանը։
«Ոստան»-ում «Երևանյան խոհանոց» նորաստեղծ արտահայտությունը զարմանք չի առաջացնում, սա տերմին է՝ ստեղծված հենց ռեստորանում: «Երևանյան խոհանոց»-ը հայկական հիմքով խոհանոց է, որը հաճելի է նաև եվրոպական քիմքին: Հայկական խոհանոցին նոր կյանք հաղորդելը «Ոստան»-ում ավանդույթ է, դրա վառ օրինակն է «ԳԱՌուն» նախագիծը, որի նպատակն է գառան մսով ավանդական ուտեստները դարձնել թրենդային, ընդգծել հայկական խոհանոցում գառան մսի դերը:
Դե իսկ լավ երաժշտությունը հաջողված երեկոյի գրավականն է։ Յուրաքանչյուր հինգշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին «Ոստան»-ում հնչելու է ջազային երաժշտություն, հայտնի ու սիրված կատարումներ, պարբերաբար լինելու են շեֆի կողմից հյուրասիրություններ և այդ ամենը քաղաքի ամենաերևանյան միջավայրում: Նոր համային համադրությունները, անակնկալները, հոգին ջերմացնող և երեկոն լիարժեք դարձնող երաժշտությունը «Ոստան»-ի հյուրերին հնարավորություն կտան վայելել Երևանյան ջերմ թնոլորտը:
Բակի բացումն էլ ավելի երաժշտական դարձրին Զառա Մարկոսյանը, Ռուբեն Եղոյանը, Արմեն Դարբինյանը, Գարիկ Սարիբեկյանը՝ ստեղնաշար,
Սուրիկ Զաքարյանը՝ բաս-կիթառ, Գևորգ Հարությունյանը՝ հարվածային գործիքներ, Արթուր Եղիազարյանը՝ սաքսոֆոն, Երվանդ Մարգարյանը՝ շեփոր և Միքայել Եղոյանը՝ ակորդեոն։
«Ոստան»- ը Margaryan Business Group ընկերության 7 ռեստորաններից մեկն է։ Այդ խմբին են պատկանում նաև Louis Charden, Hans&Franz, Alaska by Hans&Franz, Չինար, Ծիրանի Տուն, Ծիրանի Այգի ռեստորանները։
Լրագրող՝ Լուսինե Զարայելյան