World News

Երվանդ Թարվերդյանը Food&drink էքսպոյի ընթացքում լսել է գործարարների խնդիրները (տեսանյութ)

Մայիսի 21-23-ը հայ գործարարները հավաքվել են մի հարկի տակ: FOOD and DRINK 2021 էքսպոն միավորել է խմիչք ու սնունդ արտադրողներին:

Քաղաքական գործիչ Երվանդ Թարվերդյանը սննդի և խմիչքի էքսպոյին ծանոթացավ գործընկերների հետ, նրանց առաջարկած արտադրանքին և խնդիրներին:  «Կայուն տնտեսութունը հզոր պետության հիմքն է»․ հենց այս կարգախոսով էլ էքսպոյի ժամանակ Երվանդ Թարվերդյանը բացում է փակագծերը իր պատերացրած տնտեսության մասին և առաջարկում մեխանիզմներ բիզնեսի զարգացման մասին:

Անդրադառնալով հարկային դաշտին՝ Երվանդ Թարվերդյանը նշեց, որ գրեթե բոլոր խոշոր գործարարների հանդեպ քրեական գործեր են հարուցված և զգուշացված է, որ շատ պասիվ մանակցեն քաղաքական գործընթացներին: Իշխանության գալուց հետո, Թարվերդյանը խոստանում է ուսումնասիրել  բոլոր քրեական դատավարական գործերը, որոնք հարուցված են հարկային դաշտում:

Թարվերդյանը կարծում է, որ խոշոր ներդրողները Հայաստան կգան միայն վստահության պայմաններում: Իսկ Այս տարիներին, նրա խոսքով ոչ մի կառավարության հանդեպ խոշոր ներդրողները վստահությոն չեն ունեցել:

Քաղաքական գործչի խոսքով, այսօր վարչապետը, նախարարը, փոխնախարարները և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, չեն կարողանում իրենց մեջ ուժ գտնել և հայտարարել, որ երկրում խորը ճգնաժամ է, բայց ելք այնուամենայնիվ՝ կա: 

Մանրամասները՝ տեսանյութում։

Читайте на сайте