World News

Հնդկաստանում վերջին 88 օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ամենացածր ցուցանիշը՝ 53 200

Հնդկաստանում վերջին 88 օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ամենացածր ցուցանիշը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը և հավելում, որ վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակվել է 53,2 հազար մարդ։

Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ անցյալ տարվա մարտին կորոնավիրուսային վարակի տարածումից ի վեր Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 29,9 միլիոնը, առողջացել է ավելի քան 28,8 միլիոնը և ավելի քան 388 հազար մարդ մահացել է։ Այժմ բուժում է ստանում 702 հազար մարդ:

Ըստ բժիշկների՝ վերջին 2 շաբաթվա ընթացքում երկրում օրական վարակակիրների թիվը չի գերազանցել 100 հազարը, ինչը վկայում է Հնդկաստանում կորոնավիրուսի 2-րդ ալիքի նվազման մասին։

Միևնույն ժամանակ աճել է պատվաստված քաղաքացիների թիվը։ Հայտնի է, որ 51 միլիոն մարդ ամբողջությամբ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, իսկ 280 միլիոնը, ինչը երկրի բնակչության մոտ 20 տոկոսն է, ստացել է պատվաստանյութի առաջին չափաբաժինը։

Читайте на сайте