Պենտագոնը հայտարարեց Աֆղանստանից զորքերի դուրսբերման ժամանակացույցին հավատարիմ մնալու ԱՄՆ մտադրության մասին
Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր է Աֆղանստանից դուրս բերել իր ռազմական զորակազմը, ինչպես նախատեսված էր ավելի վաղ, գրում է RT-ն:
«Երկու բան մնում է նույնը: Նախ, մենք կավարտենք ամբողջ ամերիկյան զորքերի դուրսբերումը Աֆղանստանից, բացառությամբ նրանց, որոնք մնում են դիվանագիտական արձանագրություններին համապատասխանելու համար: Երկրորդ՝ դա կարվի սեպտեմբերի սկզբին », - մեջբերում է նրան ՏԱՍՍ-ը:
Այսպիսով, Քիրբին պատասխանեց Աֆղանստանում անընդհատ փոփոխվող իրավիճակի ֆոնին ԱՄՆ զորքերի պլանավորված դուրսբերման հնարավոր փոփոխությունների մասին հարցին: