World News

«Ինտերը» ջախջախեց «Ջենոային». Ջեկոն բացեց գոլերի հաշիվը նոր թիմում

Իտալական Ա Սերիայի 1-ին տուրում Միլանի «Ինտերը» հաղթեց «Ջենոային»։ Հանդիպումը կայացավ Միլանի «Սան-Սիրո» մարզադաշտում և ավարտվեց 4-0 հաշվով։

Ինչպես հայտնում է ԳԱԼԱ-ն, «Ինտերի» կազմում գոլեր հեղինակեցին Միլան Շկրինյարը, Հաքան Չալհանօղլուն, Արտուրո Վիդալն ու թիմի նորեկ Էդին Ջեկոն։ Ի դեպ, բոսնիացի ֆուտբոլիստն այս խաղում նա գոլային փոխանցման հեղինակ դարձավ։

«Ինտերը» Իտալիայի գործող չեմպիոնն է։ «Ջենոան» Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականն է զբաղեցրել։

armsport.am

The post «Ինտերը» ջախջախեց «Ջենոային». Ջեկոն բացեց գոլերի հաշիվը նոր թիմում appeared first on ԳԱԼԱ.

Читайте на сайте