ՌԴ ԶՈւ-ի թիմը ՀՀ-ում սկսում է «Խաղաղության մարտիկ» մրցույթի միջազգային փուլի մրցումները
Ինչպես հայտնում է ԳԱԼԱ-ն, ընդհանուր առմամբ, մրցույթին կմասնակցեն վեց երկրների`Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Հունաստանի զինծառայողները, ինչպես նաեւ առաջին անգամ կմասնակցի Կատարի հավաքականը։
Միջոցառումները կանցկացվեն մինչեւ սեպտեմբերի 1-ը՝ Երեւանի, Դիլիջանի եւ Իջեւանի զորամասերի եւ մարզահամալիրների տարածքում: Բոլոր միջազգային թիմերը կտեղակայվեն Դիլիջանի ճեմարանի տարածքում, որտեղ օգոստոսի 22-ին տեղի կունենա «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի բացումը:
Մրցույթի ծրագիրը նախատեսված է 14 օրվա համար եւ ներառում է «Մարզիկ» ռազմամարզական մրցում, «Պրոֆեսիոնալ» եւ «Դիպուկահար» մարտական պատրաստության մրցումներ, «Էրուդիտ» ինտելեկտուալ փուլ եւ գրական-գեղարվեստական ու պարային ստեղծագործական տաղանդների «Կավալեռ» մրցույթ, հայտնում է մամուլի կենտրոնը:
The post ՌԴ ԶՈւ-ի թիմը ՀՀ-ում սկսում է «Խաղաղության մարտիկ» մրցույթի միջազգային փուլի մրցումները appeared first on ԳԱԼԱ.