Հեռացել են ափից. օգնության են հասել փրկարարները
Օգոստոսի 21-ին, ժամը 18:44-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դրախտիկ գյուղում քաղաքացիները ռետինե մոտորանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում է ԳԱԼԱ-ն, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի օպերատիվ խումբը։
Փրկարարներն ափից մոտ 1 կմ հեռավորությունից դուրս են բերել ռետինե մոտորանավակը (վարորդ՝ Ռ․ Մ․):
The post Հեռացել են ափից. օգնության են հասել փրկարարները appeared first on ԳԱԼԱ.