«Բավարիան» կարող է խաղալ նաև առանց ինձ․ Լևանդովսկի
«Բարսելոնայի» նոր հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին չի կարծում, որ իր հեռանալուց հետո «Բավարիայի» հարձակման ներուժը կթուլանա, գրում է armsport.am-ը։
«Կարծում եմ, որ «Բավարիան» այնքան տաղանդավոր հարձակվողներ ունի, որ դասական ինը համարի խաղացողը նրանց պետք չէ: Նրանք կարող են խաղալ նաև առանց ինձ։ Թիմը կարող է խաղալ տարբեր ձևերով և նոր ինքնություն ձեռք բերել:
Կարծում եմ՝ Նագելսմանը շատ գաղափարներ ունի։ Նրան դասական հարձակվող պետք չէ։ Այս գաղափարը կարող է շատ հարմար լինել «Բավարիային»:
Բացի Մանեից և Գնաբրիից, կան նաև Քինգսլի Կոմանը, Լերոյ Սանեն, Թոմաս Մյուլերը, Ջամալ Մուսիալան: Խաղացողներն ավելի մեծ պատասխանատվություն կվերցնեն գոլեր խփելու համար: Նրանք ավելի լավ ցուցանիշ կունենան և ավելի շատ գոլեր կխփեն»,- Bild-ին ասել է «Բարսելոնայի» հարձակվողը։