World News

ԱԱԾ-ից հարցրեք՝ ինչո՞ւ չեն թողել Մուրադ Փափազյանը մտնի ՀՀ. մենք չենք դիմել ԱԱԾ-ին, որ իմանանք՝ ինչն է պատճառը. Զարեհ Սինանյան

Որոշումը կայացվել է ԱԱԾ-ի որոշման հիման վրա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով Մուրադ Փափազյանի՝ ՀՀ-ում անցանկալի անձ հայտարարվելուն:

«ԱԱԾ-ն պետք է հայտնի: ԱԱԾ-ից հարցրեք՝ ինչո՞ւ չեն թողել: Ես էլ ձեր պես կարող եմ ենթադրություն անել, քանի որ հիմնապատճառը չգիտեմ: Հետաքրքիր է մեզ համար, բայց չգիտենք: Պաշտոնական չենք դիմել ԱԱԾ-ին, որ իմանանք՝ ինչն է պատճառը»,- ասաց Սինանյանը:

Սինանյանը բացառեց, որ Փափազյանի՝ ՀՀ-ում անցանկալի անձ հայտարարվելը կարող է լինել Թուրքիայի կամ Ադրբեջանի հորդորով կամ խնդրանքով:

Читайте на сайте