World News

Թրամփը Կոնգրեսում ցուցմունքներ կտա

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին կանչել են Կոնգրես՝ ցուցմունքներ տալու և փաստաթղթեր ներկայացնելու Կապիտոլիում ներխուժման վերաբերյալ։

Հիշեցնենք՝ 2021 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները Վաշինգտոնում կայացած ցույցից հետո գրոհել էին Կապիտոլիումը, որի պատճառով մի քանի ժամ շարունակ ընդհատվել էր Կոնգրեսի աշխատանքը: Անկարգությունների հետևանքով զոհվել էր 5 մարդ, այդ թվում՝ 1 ոստիկան:

Իրավապահ մարմինները խռովարարներին հեռացրել էին Կոնգրեսի շենքից, որից հետո կոնգրեսականները հաստատել էին դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում:

Ներկայացուցիչների պալատը իմպիչմենթի էր ենթարկել Թրամփին՝ ապստամբություն հրահրելու մեղադրանքով, բայց Սենատը արդարացրել էր նախկին պաշտոնյային:

Читайте на сайте