World News

Թուրքիան ակնկալում է Աքքույուի ԱԷԿ-ից հոսանք ստանալ 2024 թվականին

Թուրքիայում ծրագրում են հաջորդ տարվանից սկսել Աքքույուի ատոմակայանի շահագործումը: 


«Միջուկային վառելիքը բերվել է այս տարվա ապրիլի 27-ին: Մեր նպատակն է Աքքույուի ատոմակայանում հաջորդ տարվանից սկսել էլեկտրականության արտադրումը»,- հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարարության միջուկային էներգիայի վարչության ղեկավար Սալիխ Սարին:


Այդ մասին նա խոսել է Ստամբուլում միջուկային էներգետիկայի հարցերով գումարված ցուցահանդես-համաժողովում:


Նրա խոսքով, Թուրքիան Ռուսաստանի և Հարավային Կորեայի հետ հիմա բանակցում է Սև ծովի ափի մոտ Սինոպ ավանի շրջանում երկրորդ ատոմակայանը կառուցելու հարցի շուրջ: Բացի այդ, Թուրքիան ունի երկրի եվրոպական հատվածում՝ Թրակիայում երրորդ ԱԷԿ-ը կառուցելու մւտադրություն:


 


Աքքույուն թուրքական առաջին ատոմակայանն է: Այն կառուցվում է Մոսկվայի և Անկարայի միջև 2010 թվականի մայիսի 10-ին կնքված պայմանաբգրով: 


Աքքույուի ԱԷԿ-ը կունենա չորս ռեակտորներ՝ յուրաքանչյուրը՝ 1200 մեգավատտ  հզրությամբ: 


Բոլոր չորս ռեակտորների շահագործման արդյունքում ԱԷԿ-ը տարեկան կարտադրի 35 միլիարդ կիլովատտ-ժամ էներգիա:

Читайте на сайте