Էդուարդ Սպերցյանը՝ «Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերային թիրախում
Ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին», հաղորդում է Koinc Sport-ը:
23-ամյա ֆուտբոլիստին իրենց թիմում են ցանկանում տեսնել նաև իտալական «Ինտերը», «Ֆիորենտինան» և Ամստերդամի «Այաքսը»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Կրասնոդարը» պատրաստ է 12 միլիոն եվրո և հավելավճարների դիմաց հրաժեշտ տալ Սպերցյանին:
2022/23 մրցաշրջանում 2022թ. լավագույն ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 41 խաղի, խփել 14 գոլ, կատարել 11 արդյունավետ փոխանցում:
The post Էդուարդ Սպերցյանը՝ «Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերային թիրախում appeared first on ԳԱԼԱ.