Երևանում կառուցվող էլիտար շենքի տարածքից հիվանդանոց տեղափոխված տղամարդը մшհшցել է
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։
Բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ տեղափոխվածը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում՝ վերակենդանացման բաժանմունքում։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի փողոց 66/5 հասցեում կառուցվող էլիտար շենքի տարածքից, որտեղ շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, բարձրությունից վայր է ընկել։
Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննիչները, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Մալաթիայի բաժին, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։
Դեպքի փաստով՝ Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
The post Երևանում կառուցվող էլիտար շենքի տարածքից հիվանդանոց տեղափոխված տղամարդը մшհшցել է appeared first on ԳԱԼԱ.