World News

Բեռլին. Էլինա Ավանեսյանը հաղթեց և հաջորդ փուլում է

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի, աշխարհի 81-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը շարունակում է հաջող ելույթները Բեռլինում ընթացող WTA-500 շարքի մրցաշարում:

1/8 եզրափակիչում Ավանեսյանը 1-3, 6-3, 6-2 հաշվով առավելության է հասել ռուս Աննա Բլինկովայի նկատմամբ (44-րդ ռակետ): Մրցախաղը տևել է 1 ժամ 52 րոպե:

Հիշեցնենք, որ առաջին շրջանում Ավանեսյանը երեք սեթում 6-2, 3-6, 7-6 (9-7) հաշվով հաղթել է աշխարհի 11-րդ ռակետ, ռուս Դարյա Կասատկինային:

Հաջորդ փուլում 20-ամյա թենիսիստուհին ուժերը կչափի Դոննա Վեկիչ (Խորվաթիա) — Ելենա Ռիբակինա (Ղազախստան) զույգի հաղթողի հետ:

The post Բեռլին. Էլինա Ավանեսյանը հաղթեց և հաջորդ փուլում է appeared first on ԳԱԼԱ.

Читайте на сайте