«Արսենալը» պատրաստվում է ավարտին հասցնել Կայ Հավերցին ձեռք բերելու գործարքը. «Չելսին» համաձայնել է
«Արսենալը» պատրաստվում է ավարտին հասցնել Կայ Հավերցին ձեռք բերելու գործարքն այն բանից հետո, երբ համաձայնության կգա նրա տրանսֆերի գումարի շուրջ։ Այս մասին գրել է Daily Mail-ը։
Նշվում է, որ լոնդոնյան ակումբը «Չելսիին» նվազագույնը 65 միլիոն ֆունտ ստեռլինգ կվճարի:
Երեքշաբթի Mail Sport-ը հայտնել էր, որ «զինագործները» մինչև 60 միլիոն ֆունտ ստերլինգի բանավոր առաջարկ են արել «Չելսիին» Գերմանիայի հավաքականի հարձակվողի համար: Եվ գործարքն արագացել է 24 ժամվա ընթացքում, երբ ակումբները համաձայնության են եկել Հավերցի տրանսֆերի շուրջ, որը «Չելսին» կերաշխավորի 65 միլիոն ֆունտ ստեռլինգը:
Այդ գործարքը ներառում է լրացուցիչ հավելումներ, որոնք կհասցնեն վերջնական գումարը մինչև 67,5/70 միլիոն ֆունտ ստեռլինգի:
Հավերցը երկարաժամկետ պայմանագիր է համաձայնեցրել «Արսենալի» հետ՝ շաբաթական նվազագույնը 210,000 ֆունտ աշխատավարձով: