World News

Պետք է կենտրոնանալ եռակողմ համաձայնությունների համալիրի իրականացման վրա․ Զախարովան՝ Փաշինյանի հայտարարության մասին

Դա Հայաստանում ներքաղաքական գործընթացների շարունակությունն է։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մաիա Զախարովան՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստում, թե հոկտեմբեի 19-ին չհաջողվեց կանգնեցնել պատերազմն այն պատճառով, որ Ռուսաստանը չկարողացավ համոզել Ադրբեջանին։

«Ես Ձեր ուշադրությանը կհրավիրեմ այն բանին, թե որքան էլ ներքաղաքկան բանավեճերը թեժ լինեն, կա իականություն, որն ամրագրված է փաստերով։ Հենց Ռուսաստանն է կարողացել ԼՂ-ում 2020 թվականի աշնանը հասնել հարդադարի հաստատմանն ու տարածաշրջանում խաղաղություն հաստատել»,- հավելեց Զախարովան։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծեց, որ դա ամրագրված է թղթի վրա, ամրագրված է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարության վրա․ «Ինչպե՞ս կարելի է այլ կերպ կարծել, եթե այդ հայտարարությունն ընդունվել է երեք կողմերի մշակումների արդյունքում։  Այլապես ի՞նչ, ինչ-որ մեկը ցանկանո՞ւմ է հետ կանչել իր ստորագրությունը, որն այն ժամանակ համաձայնեցրել էր։ Ես չեմ կարծում»։

«Պետք է կենտրոնանալ ոչ թե այդ իրադարձություններում մեղավորների փնտրելու վրա։ Ամեն դեպքում դա թողնել պետք է թողնել պատմաբաններին։ Պետք է կենտրոնանալ եռակողմ համաձայնությունների համալիրի իրականացման վրա»,- ընդգծեց Մարիա Զախարովան։

Читайте на сайте